ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին

20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին
21.07.2014 | 11:07

Շատերը կարծում են, որ ամեն ինչ գիտեն մարդու ուղեղի մասին, սակայն այդ օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել, գրում է Viralnova.com-ը և ներկայացնում 20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին:


1. Մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը միայն (արդյունքում մարդն օգտագործում է իր ողջ ուղեղը): ՈՒղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ երբ մարդ քնած է:
2. Մարդու ուղեղն ավելի ակտիվ է քնած ժամանակ:
3. ՈՒղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
4. ՈՒղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են և կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
5. ՈՒղեղը ցավի ընկալիչներ չունի և ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գիտակից վիճակում է:
6. Հարավկորեացի Կիմ ՈՒնգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210:
7. ՈՒղեղը մարդու ամենագեր օրգանն է՝ 60 տոկոս յուղ է պարունակում:
8. Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել ցանկացած պահի՝ փաստորեն կարող է ապահովել է լամպի աշխատանքին անհրաժեշտ հզորությունը:
9. ՈՒղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:
10. Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:
11. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է և նախկին չափը վերականգնվում է մինչև 6 ամսում:
12. Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափսն է ունենում, ինչ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
13. Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել:
14. Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում:
15. Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:
16. ՈՒղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:
17. Մարդ կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:
18. Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:
19. Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում:
20. Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը:

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ